Տնտեսություն 

ՌԴ-ի կառավարությունը կսահմանափակի հացահատիկի արտահանումը

analitik.am

Ռուսաստանի կառավարությունը մաքսատուրքեր սահմանելու օգնությամբ կսահմանափակի հացահատիկի արտահանումը, որպեսզի կանխի այդ ապրանքի ներքին գների կտրուկ աճն այն բանից հետո, երբ ռուբլու թուլացումը արտահանողներին մղեց զանգվածային արտահանման:


Որոշումը հաջորդել Է վերջին շաբաթվա ընթացքում ներքին շուկայում ցորենի գնի 5 տոկոս թանկացմանը: Ռուսաստանի կառավարության հայտարարության կապակցությամբ մեկ բուշել ցորենի արժեքը Չիկագոյի ապրանքային բորսայի սակարկություններում ավելացել Է 1,8 տոկոսով՝ մինչեւ 643,75 դոլար:


«Մենք առաջարկություններ ենք պատրաստել հացահատիկի վրա արտահանական մաքսեր սահմանելու վերաբերյալ, եւ մեկ օրվա ընթացքում դրանք կներկայացվեն Ձեզ»,-հայտնել Է փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը՝ խորհրդակցության ժամանակ դիմելով նախարարների կաբինետի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից