Հասարակություն 

Ջրային հրավառություն`Կարապի լճի տարածքում

analitik.am

Վարդավառի տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներից գլխավորն ու ամենամարդաշատը Կարապի լճի տարածքում էր, որտեղ, կանխատեսելով սպասվելիք իրադարձությունները, առավոտյան նաև օրվա խորհրդին համահունչ փոքրիկ դույլեր էին բաժանվել: Կարապի լիճը յուրօրինակ ջրամբարի էր վերածվել` ջրի անսպառ պաշար ապահովելով հավաքված մեծ ու փոքր երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի, ինչպես նաև նրանց հետևող անցորդների համար: Ջրառատ այս տարածքում ներկաների տոնական տրամադրությունն ու ուրախ ժամանցը մինչև երեկո կապահովեն ինչպես Երևանին նվիրված, այնպես էլ այլ երգերն ու տոնական ուրախ երաժշտությունը:


Իսկ ՀՀ ԱԻՆ հրշեջ մեքենաներից արձակվող ջրաշիթերն այսօր, բարեբախտաբար, միայն ադրենալինի հավելյալ չափաբաժին ապահովելուն էին միտված: Տոնախմբությունը ուղեկցվել է մի շարք հաճելի անակնկալներով: Բոլոր ներկաներն ու, հատկապես, մայրաքաղաքի հյուրերը, որոնցից շատերն առաջին անգամ էին այդպիսի տոնախմբության ականատեսն ու ակամա մասնակիցը դարձել, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին` կայացած հերթական տոնախբության համար:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից