Քաղաքականություն 

Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում առաջարկել է, որպեսզի Մոսկվան հրապարակայնորեն կոչ անի Ուկրաինայի հարավ-արևելքում բողոքի ցույցերի մասնակիցներին վայր դնել զենքը։

Նա նաև զգուշացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ ժնևյան համաձայնագրերի իրականացման բացակայության դեպքում, այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Պետքարտուղարը լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայում իրավիճակի հարթեցման համար Ռուսաստանի կողմից դրական քայլերի բացակայության վերաբերյալ։ Նա կոչ է արել Ռուսաստանին նվազեցնել հռետորության ուժը, միանալ ԵԱՀԿ-ի և ուկրաինական կառավարության դիվանագիտական ջանքերին, ինչպես նաև հրապարակայնորեն հայտարարել, որ շինությունները գրաված մարդիկ պետք է վայր դնեն զենքը»,– ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրությունում։

Նաև նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար կրկին ընդգծել է, որ ժնևյան համաձայնագրերի իրականացման առաջընթացի բացակայությունը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը։

Նույն շարքից