Սպորտ 

ՊՍԺ-ն հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով

analitik.am

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանն ակումբի ղեկավարությանը խնդրել է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել կիսապաշտպանության գիծը:



Փարիզյան ակումբի սկաուտների ուշադրության կենտրոնում են Քևին դե Բրյունեն («Վոլֆսբուրգ»), Մարկո Ռոյսն («Բորուսիա Դորտմունդ») ու «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մասին գրում է Profootball.ua-ն՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:



Մխիթարյանի տրանսֆերը ֆրանսիական ակումբին ավելի իրատեսական է թվում: Դե Բրյունեն ու Ռոյսն իրենց ակումբների առաջատարներն են, և նրանց տրանսֆերների իրականացումը ոչ միայն զգալի ժամանակ, այլև ֆինանսական միջոցներ է պահանջում:



Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.:

Նույն շարքից