Միջազգային 

Պուտինը և Օլանդը կողմ են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը

analitik.am

Եվրամիության առաջիկա գագաթաժողովի առիթով հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:

«Քննարկվել են ներուկրաինական հակամարտության քաղաքական կարգավորման հնարավոր օժանդակության տարբերակները: Երկու կողմերն ընդգծել են արյունահեղության դադարեցման անհրաժեշտությունը, հումանիտար աղետի հաղթահարումը եւ բացառապես քաղաքական միջոցներով խնդիրների լուծումը», - ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ, Ֆրանսուա Օլանդը Ուկրաինայի իշխանությունների կոչ է արել զսպվածություն ցուցաբերել աշխարհազորայինների դեմ զինված գործողությունների ժամանակ:

Նույն շարքից