Միջազգային 

Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահի հետ. Պեսկով

analitik.am

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ, գրում է gazeta.ru-ն:

 

«Վրացական կողմից պետք է համապատասխան քաղաքական կամք լինի: Նախագահը պետք է իր խոսքն ասի: Պուտինը հասկանալի հայտարարել է, որ եթե Վրաստանից ազդանշան ստանա, հանդիպումը կկայանա»,- հայտարարել է Պեսկովը վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

Իր հերթին, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական Վանո Մաչավարիանին ավելի վաղ հայտարարել է, որ նախագահական գրասենյակում պատրաստվում էր Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց այն տեղի չի ունեցել:

 

Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ իր երկխոսության ձևաչափը վերանայման ենթակա չէ:

 

Ավելի վաղ Վրաստանի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ ռացիոնալ երկխոսության պատրաստակամության մասին:

Նույն շարքից