Միջազգային 

Պուտինը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն

analitik.am

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն, և համարում է նման սցենարն անխուսափելի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիքով նա հանդես է եկել «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի կոնֆերանսին:


«Շատ մեծ հույս ունեմ, և կարծում եմ, որ դա անխուսափելի է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն և զարգացում կապրեն»,-հայտարարել է նա:

 

Պուտինի խոսքով՝ այս տարվա մարտին Ղրիմի միացումը Ռուսաստանին չի նշանակում, որ Ռուսաստանը չի հարգում Ուկրաինայի սուվերենությունը:

 

Նա ընդգծել է, որ Մոսկվան ապագայում էլ հարգանքով կվերաբերվի ուկրաինական սուվերենությանը: 

Նույն շարքից