Միջազգային 

Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ղրիմի տնտեսական շրջափակման համար

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, որի ընթացքում ընդգծել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից՝ Կոնգրեսի ընդունած «Ուկրաինայի ազատությանն աջակցող ակտի» ստորագրման կարևորությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

 

Բացի այդ, Պորոշենկոն ողջունել է «Ղրիմի անեքսիայի կապակցությամբ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, ինչը խոսում է ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հետ համերաշխ լինելու մասին», նշվում է հաղորդագրությունում։

 

Նրանք քննարկել են նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական օգնության համակարգումը։

 

Պորոշենկոն և Բայդենը պայմանավորվել են շարունակել համակարգել Դոնբասում իրավիճակի կարգավորման խաղաղ պլանի իրականացման գործողությունները։

Նույն շարքից