Միջազգային 

Պորոշենկոն համաձայնել է Յացենյուկին թողնել վարչապետի պաշտոնում

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցությանն առաջարկել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել Արսենի Յացենյուկի թեկնածությունը: Այս մասին Պորոշենկոն հայտնել է Twitter-ում:

 

««Պյոտր Պորոշենկոյի դաշինք» խմբակցությանն առաջարկել եմ վարչապետի պաշտոնում առաջադրել Արսենի Յացենյուկին»,- գրել է Պորոշենկոն:

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը» կաջակցի Յացենյուկի թեկնածությանը նոր կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնում համատեղ գործունեության ծրագրի մանրամասն համաձայնեցման պայմանով՝ հայտնում է unian.net-ը:

 

Այս որոշումը հնչեցվել է ապագա խմբակցության առաջին նիստի ժամանակ՝ հաղորդվում է քաղաքական ուժի կայքում:

Նույն շարքից