Հոգեբանի անկյուն 

Պլանշետները երեխաներին զրկում են ամենապարզ սոցիալական շփումներից

analitik.am

Գիտնականները շարունակում են ուսումնասիրել երեխաների զարգացման և առողջության վրա նորագույն սարքավորումների ունեցած ազդեցությունը: Հերթական հետազոտության ոչ սփոփիչ արդյունքները հրապարակել է IT Tube-ն՝ հղում անելով The Telegraph-ին: Ուսուցիչների բրիտանական ասոցիացիան հայտնել է այն մասին, որ երեխաները, ովքեր երկար ժամանակ են անցկացնում համակարգիչների և պլանշետների հետ, այլևս չեն կարողանում խաղալ սովորական խաղալիքներով և գրել թղթի վրա գրիչով:

Երեխաները, մինչև ուշ գիշեր զբաղվելով պլանշետների հետ, հաջորդ առավոտյան չեն կարողանում կենտրոնանալ դասերին: Մասնագետների խոսքով՝ նրանք իսկական անկում են ապրում, քանի որ  պլանշետների վիզուալ ստիմուլյացիայի հետևանքով խանգարվում է երեխաների կենտրոնանալու կարողությունը:

Շատ երեխաների, ովքեր կախվածություն ունեն նորագույն տեխնոլոգիաներից, չի հերիքում ամենապարզ սոցիալական շփումը, քանի որ ծնողների համար շատ ավելի հեշտ է երեխաներին նստեցնել համակարգչի դիմաց, քան խաղալ նրանց հետ:

Մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան անջատել  Wi-Fi-ը, իսկ երեխաներին հաճախակի ստիպել՝ իջնել դուրս զբոսնելու ընկերների հետ:

Նույն շարքից