Իրավական 

Պետական պահպանությունից օգտվողների թիվն աճել է. ոստիկանության գնդապետ

analitik.am

Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շեշտակի բարձրացել է ոստիկանության պահպանությունից օգտվողների թիվը: Այս մասին այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց Պետական պահպանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը:

Վերջինս այդ աճը պայմանավորեց ծառայության որակների համեմատությամբ: «Պահպանության ստորաբաժանումներ կան ՀՀ բոլոր մարզերի 33 բնակավայրերում: Պահպանվում են թվով 3 946 օբյեկտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 47-ով ավելի է: Հաշվետու ժամանակահատվածում պայմանագրերի աճ է արձանագրվել, մոտ 31,5 մլն դրամով աճել են պայմանագրային գումարները»,- ասաց նա:

Վարդան Մինասյանը նաև տեղեկացրեց, որ օբյեկտների պահպանությունն իրականացվում է կայուն պահակակետերով, պարեկային ավտոմեքենաներով, կիրառվում են նաև վարժեցված շներ: Վարչության բոլոր ծառայություններն ամրագրված են ՀՀ կառավարության որոշումներում:

Անդրադառնալով վարչության կողմից իրականացվող թիկնապահական ծառայությանը՝ բանախոսը նշեց, որ ներկա պահին 67 հոգու համար պահպանություն են իրականացնում:

Ութ ժամյա ծառայության դիմաց մեկ թիկնապահի համար 160 000 դրամ է վճարվում: «Մենք շահույթ չհետապնդող կազմակերպություն ենք»,- ավելացրեց նա և ավելացրեց, որ իրենց ծառայողների աշխատավարձը հավասարեցված է ոստիկանության ծառայողի աշխատավարձին:

Նույն շարքից