Բիզնես 

Պետական գույքի կառավարման արդյունքում 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ է գոյացել

analitik.am

Պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից 2014 թվականին գոյացել է 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ, որն ուղղվել է պետական և համայնքային բյուջեներ:

 

Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀկառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ ԱրմանՍահակյանը նշեց, որ այս ցուցանիշն աննախադեպ է նախորդ տարիների համեմատ:

 

«2014 թվականին պետական գույքի օտարումից գոյացել է 1 մլրդ 665 մլն 604 հազար դրամ, որից համապատասխանաբար պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 488 մլն 783 հազար դրամը, իսկ համայնքային բյուջեներˋ 176 մլն 821 հազար դրամը: Նախադեպը չունեցող այս կարգի ցուցանիշի գոյությունը պայմանավորված է մեր կողմից իրականացված բարեփոխումներով: Այս արդյունքին մեքն կարողացել ենք հասնել ամենօրյա հետևողական օպերատիվ աշխատանքի շնորհիվ»,- ասաց Սահակյանըˋ հավելելով, որ անցած տարում վարչության գործունեության ընթացքում պետական բյուջե է վերադարձվել 38 մլն 563 հազար դրամ, որից 35 մլն 879 հազարը`հարուցված հարցերի, մյուսները` բանակցությունների արդյունքում:

 

Իսկ ՊՈԱԿ-ներին անհատույց ամրացված գույքիˋ աճուրդով մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրումից ՊՈԱԿ-ների 2014 թվականի բյուջե է մուտքագրվել 133 մլն 769 հազար դրամ:

 

Այնինչ անշարժ գույքի օտարման դեպքում հողերի կադաստրային արժեքի վճարումներից գոյացել է շուրջ 57 մլն դրամ:

Նույն շարքից