Ռազմական 

ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական քարոզչության տեղեկատվությունը իբր` հայկական ուժերի ձեռնարկած դիվերսիայի մասին

analitik.am

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր` հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվությունը։

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը, իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:

 

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների:

 

Նույն շարքից