Առողջապահություն 

Պատվաստումները տարեկան 3մլն մարդու կյանք են փրկում

analitik.am

Պատվաստումները բժշկական միջամտության ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցներից մեկն է, որի արդյունքում աշխարհում տարեկան փրկվում է 3 մլն մարդու կյանք: Նշենք, որ պատվաստումների ռիսկը շատ ավելի փոքր է դրա դեմ տարվող հիվանդության ռիսկից:

1994թ-1995թթ-ի դիֆթերիայի բռնկումից հետո, մեր երկրում մահացավ 34 մարդ, որից հետո տարվեցին լրացուցիչ աշխատանքներ ու տասը տարուց ավել է դեպքեր չեն գրանցվել Հայաստանում: Նախկինում յուրաքանչյուր տարի Հայաստանում պոլիոմիելիտի 5-10 դեպք էր հայտնաբերվում, որը նպաստում էր հաշմանդամության մեծացմանը: 1995թ-ի հետո Հայաստանում այս հիվանդությունը չի գրանցվել:


Անցած տարի Վրաստանում, իսկ ներկայումս նաև Ռուսաստանում տարածված են կարմրուկն ու կարմրախտը, և չնայած այս երկրների հետ Հայաստանի բնակչության մեծ շփմանը, մեզանում գրանցվել է կարմրուկի 11 դեպք, իսկ կարմրախտի՝ 4:

Նույն շարքից