Հասարակություն 

Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 60-ի

analitik.am

Ինչպես հայտնում է INTERFAX.RU գործակալությունը, Պակիստանի հարավային Սինդ նահանգի Շիկարպուր շրջանում այսօր՝ հունվարի 30-ին, տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 61-ի: Նահանգի առողջապահության նախարար Ջամ Մեհթաբ Դահերը հայտարարել է, որ զոհերի 54 մարմիններ գտնվում են Շիկարպուրի հիվանդանոցում, եւս 7 մարդ մահացել է Սուկուր եւ Լարկանա քաաղաքների հիվանդանոցներում:

Պայթյունի ալիքից փլուզվել է շենքի տանիքը, անցորդների մի մասը մնացել է փլատակներում: Պայթյունի պատճառը դեռեւս ճշտված չէ, բայց տեղի իշխանությունները չեն բացառում, որ պայթուցիկը գործի է դրել մահապարտ ահաբեկիչը:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:

Պայթյունի պատասխանատվությունն իր վրա է վերցրել իսլամիստական «Ջանդուլա» խմբավորումը, որն իրեն համարում է «Թալիբան» շարժման պակիստանյան մասնաճյուղը:

Նախապես հաղորդվել էր 20 մահացածների մասին: Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունն իրականացվել է շաբաթօրյա աղոթքից անմիջապես հետո:

 

Նույն շարքից