Միջազգային 

Պաղեստին պետության ճանաչումը ճիշտ ճանապարհ չէ. Մերկել

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է երկրի ընդդիմությանը զերծ մնալ պաղեստինյան պետության ճանաչումից: Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Եվրոպայի այլ երկրների խորհրդարաններն աջակցել են նման քայլին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Շվեդիայի նոր կառավարությունը պաշտոնապես ճանաչել է պաղեստինյան պետությունը հոկտեմբերի 30-ին: Այս շաբաթ Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել պաղեստինյան պետության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը՝ հետևելով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի համանման գործողություններին:

Գերմանիան, որը Իսրայելի մերձավոր եվրոպական դաշնակիցն է, հասկացնել է տվել, որ նման կերպ չի վարվի:

Մերկելն ուրբաթ հայտարարել է, որ Բեռլինն աջակցում է երկու պետության գաղափարին, սակայն կարծում է, որ պաղեստինյան պետության միակողմանի ճանաչումը թույլ չի տա շարժվել այդ նպատակին ընդառաջ:

Նրա խոսքով՝ ավելի լավ է կենտրոնանալ պաղեստինա-իսրայելական բանակցությունների վրա

Նույն շարքից