Հասարակություն 

Ուրբաթ օրը Գերմանիան 1915-ի հայերի կոտորածը «ցեղասպանություն» կանվանի. Reuters

analitik.am

Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու իր տևական դիրքորոշումից: Tert.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին:



 

Ըստ աղբյուրի` դա հնարավոր է խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման ներքո: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևը, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ:



Այս կերպ, նկատում է աղբյուրը, Գերմանիան կմիանա այն երկրների, կազմակերպությունների ու անհատների թվին, որոնց թվում են Ֆրանսիան, Եվրախորհրդարանը, Հոռմի պապը, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Այս կերպ Գերմանիան «շրջադարձ» կկատարի` իր գլխավոր առևտրային գործընկեր Թուրքիայի նկատմամբ հարաբերություններից, Գերմանիան, որտեղ նաև միլիոնավոր թուրքեր են բնակվում:



 

Միևնույն ժամանակ՝ աղբյուրը հիշեցնում է, որ կիրակի օրը ARD TV-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ – Ուոլթեր Շթայնմայերը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից` Թուրքիային «չնեղացնելու» համար:


Նույն շարքից