Միջազգային 

Ուորլիքը ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Հենց նոր ժամանեցի Բրյուսել՝ հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին` Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը քննարկելու համար: Մենք ձգտում ենք կարգավորման` բանակցությունների միջոցով»,- գրել է Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 22-ին կմասնակցի Եվրամիության և «Արևելյան գործընկերության» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Նույն շարքից