Բիզնես 

Ուկրաինան՝ հացահատիկի խոշորագույն արտահանող

analitik.am

2013-2014 մարքեթինգային տարում 32,3 մլն տոննա հացահատիկ արտահանելով՝ Ուկրաինան հացահատիկի համաշխարհային արտահանողների եռյակում է հայտնվել: Ուկրաինային գերազանցում են միայն ԱՄՆ-ը՝ (72,3 մլն տոննա) եւ ԵՄ-ը (38,5 մլն տոննա):


«Zerno UA» ընկերության տվյալներով՝ վերջին տասնամյակում Ուկրաինայի հացահատիկի արտահանումը ավելացել է 77%-ով: Հուլիսի 1-ին ավարտվող 2013/2014 մարքեթինգային տարում  Ուկրաինային հաջողվել է առաջ անցել այնպիսի ճանաչված «աշխարհի շտեմարաններից», ինչպիսիք են Կանադան (28 մլն տոննա), Արգենտինան, (21,9 մլն տոննա) եւ Բրազիլիան (20,1 մլն տոննա):


Տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարարությանը կից միջգերատեսչական աշխատանքային խումբը 2014/2015թ. մարքեթինգային տարում Ուկրաինայում հացահատիկային համախառն արտադրությունը 58 մլն տոննա է կանխատեսել (2013թ. այն կազմել է 63 տոննա): Այդ ժամանակահատվածում հացահատիկների արտադրության կանխատեսելի կրճատումը պայմանավորված է Ղրիմից հացահատիկների հավաքման ծավալների դուրս հանմամբ: Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմամբ, 2014/2015թ մարքեթինգային տարում Ուկրաինան 32 մլն տոննա հացահատիկ կարտահանի, հաղորդում է «Փրայմը»:

Նույն շարքից