Միջազգային 

Ուկրաինան և Եվրամիությունը վավերացրին ասոցացման համաձայնագիրը

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադան եւ Եվրախորհրդարանը վավերացրել են Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագիրը, տեղեկացնում է«ՈՒկրինֆորմ»-ն:


Վավերացման համաժամանակյա գործընթացը տեղի է ունեցել Կիեւի եւ Ստրասբուրգի միջեւ տեսակապի ռեժիմով:

 

Եվրախորհրդարանում համապատասխան օրինագծի օգին քվեարկել է 535 պատգամավոր, իսկ Գերագույն ռադայում՝ 355 ժողովրդական պատգամավոր:

Ուկրաինայի եւ Եվրամիության օրենսդիր մարմինների կողմից վավերացումից հետո 2014 թվականի նոյեմբերի 1-ից կսկսվի փաստաթղթի քաղաքական, ինստիտուցիոն եւ սեկտորային մասերի առանձին դրույթների ժամանակավոր կիրառումը:

 

Համաձայնագիրն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի ԵՄ-ի անդամ բոլոր 28 երկրների կողմից դրա վավերացումն ավարտելուց հետո: Ասոցացման մասին համաձայնագրի կատարման մոտավոր ժամկետը տասը տարի Է:

 

Օրինագիծն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադային ներկայացրել Էր սեպտեմբերի 15-ին:

Նույն շարքից