Միջազգային 

Ուկրաինայի Գերագույն ռադան սահմանել է Ռուսաստանի կողմից ագրեսիայի մեկնարկի օրը

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադան Ռուսաստանից պահանջում է անհապաղ ուկրաինական տարածքից դուրս բերել զինվորական կազմավորումները եւ դադարեցնել Դոնբասում Կիեւի իշխանություններին դեմ հանդես եկողներին ցանկացած աջակցության ցուցաբերումը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել Ուկրաինայի դեմ ագրեսիայի նախապատրաստման եւ իրականացման մեղավորներին: Այս մասին ասված է ապրիլի 21-ին խորհրդարանի կողմից ընդունված «ՌԴ զինված ագրեսիային հակազդելու եւ դրա հետեւանքները հաղթահարելու մասին» հայտարարությունում:

259 «կողմ» ձայնով ընդունված փաստաթղթում նշվում է, որ առաջին անգամ սահմանվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի մեկնարկի օրը՝ 2014 թվականի փետրվարի 20:

«Ուկրաինան իրավունք ունի դիմել Միջազգային քրեական դատարան՝ միջնորդելով սկսել հետաքննել իրավիճակը, որն առաջացել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ զինված ագրեսիայի հետեւանքով եւ տեւում է 2014 թվականի փետրվարի 20-ից ի վեր»,- ասված է հայտարարությունում:

Գերագույն ռադան նաեւ միջազգային հանրությանը կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ արագացնել Ուկրաինային ընդլայնված ֆինանսական աջակցության տրամադրման եւ զենքի մատակարարման գործընթացը:

Նույն շարքից