Միջազգային 

Ուկրաինան էլեկտրաէներգիա է մատակարարում Ղրիմ

analitik.am

Ղրիմի քաղաքներում զանգվածային անջատումից հետո ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը, համակարգն աշխատում է բնականոն ռեժիմով։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է «Կրիմէներգո» ընկերությունը:

 

Էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատումը Ղրիմում տեղի էր ունեցել օգոստոսի 31-ին՝ ժամը 23:00-ի սահմաննրում: Ղրիմի մեծ քաղաքները՝ Կերչը, Կոկտեբելը, Յալթան, Սևաստոպոլը և Սիմֆերոպոլի որոշ շրջաններ մնացել էին առանց էլեկտրականության:

 

«Կրիմէներգո» ընկերությունից հայտնել են, որ դա տեղի է ունեցել Ուկրաինայի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի դադարեցման պատճառով: Ղրիմում սովորական ռեժիմում էլեկտրաէներգիայի սպառումը մոտ 1,2 գիգավատտ է։

Նույն շարքից