Միջազգային 

Ուկրաինայում ռուս հայտնի դերասան Պորեչենկովի դեմ քրեական գործ է հարուցվել

analitik.am

Ռուս հայտնի դերասան Միխայիլ Պորեչենկովի դեմ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

 

Ավակովի խոսքով՝ նրա դեմ գործը հարուցված է ռազմականացված կազմավորումներին մասնակցության համար, նրան կարող է սպառնալ 7-ից 12 տարի ազատազրկում:

 

«Պորեչենկովի դեմ վաղը գործ կհարուցենք: Ենթադրում եմ՝ նրա մուտքը երկիր փակ կլինի: Այնուհետ դատարան, հետախուզում, կնայենք՝ ինչպես է մեկնում Եվրոպա»,- ավելի վաղ գրել էր նախարարը:

 

Ինչպես հիշեցնում է korrespondent.net-ը, հինգշաբթի՝ հոկտեմբերի 30-ին, ռուս դերասանն այցելել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն: Դերասանը եղել է Դոնեցկի օդանավակայանում, որտեղ շփվել է անջատողականների հետ: «Կարևորը՝ չհանձնվել, ես Ձեզ հետ եմ»,- հայտարարել է նա:

 

Պորեչենկովը նաև ընդունել է անջատողականների առաջարկը և կրակել գնդացիրից:

Նույն շարքից