Միջազգային 

Ուկրաինայի նախագահը խոստացել է 2015թ.-ին նոր զորակոչ անցկացնել

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  INTERFAX.RU  գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է , որ հաջորդ տարում իրականացվելու է նոր մասնակի զորահավաք:

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որ հրավիրվել էր արեւելյան Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ, նախագահը ասել է, որ 2015թ-ին կառաջանա մասնակի զորակոչ անցկացնելու անհրաժեշտություն, սակայն այն պետք է անցկացվի որոշակի հաջորտական փուլերով՝ հաշվի առնվի բոլոր այն բացթողումները, որ կատարվել են նախկինում:

Ինչպես նշել է Ալեքսանդր Տուրչինովը, զորակոչը կանցկացվի հաջորդ տարվա հունվար, ապրիլ, հունիս ամիսներին, իսկ առաջին փուլը կսկսվի հունվարի 20-ին ու կտեւի 90 օր, երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլին ու կտեւի 60 օր, իսկ վերձինը հունիսին՝ կրկին 60 օր:

Նա ավելացրել է, որ հաջորդ տարում Ուկրաինայում կվերականգնվի ժամկետային պարտադիր ծառայությունը, որը կտեւի 1,5 տարի, իսկ բարձրագույնավարտներինը կտեւի 1 տարի: Զորակոչային տարիքը լինելու է 20-27-ը:

Նույն շարքից