Վերլուծական 

Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Օբամայի քաղաքական կերպարի վրա

analitik.am

ՈՒկրաինական ճգնաժամը զարգանում է արագ տեմպերով, որը կարող է կանգնեցնել մեծ խնդրի առաջ : Այդ խնդիրը ամերիկացիների համար ինչ-որ կարևոր ազդեցություն չի ունենա, սակայն շատ մեծ ազդեցություն ու անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Օբամայի համար՝ այս տարվա ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:

 

 

 

Այժմ Օբաման կանգնած է մի շարք խնդիրների առաջ, որոնք նրան չի հաջողվում լուծել: Օրինակ՝ ստեղծված իրավիճակը Օբամային վատ իրադրության մեջ է դրել Սպիտակ տան մի քանի խորհրդականների մոտ, քանի որ նրանք ցանկանում են, որ Օբաման իր ուշադրությունը սևեռի երկրի տնտեսական և այլ խնդիրների վրա: Այս շաբաթվա ընթացքում Օբաման մեկ այլ խնդրի առաջ էլ է կանգնել՝ այս անգամ Ուկրաինայի արևելյան շրջաններում: Ուկրաինական հարցը պահանջում է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանում, որը ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին՝ տնտեսական առումով: Վերջին շրջանում Օբաման խուսափում է Ուկրաինայում առաջացած իրավիճակից , քանի որ հասկանում է՝  ուկրաինական ճգնաժամը իր իսկ պլանավորած քայլերը կարող է ջրի երես հանել: Այս ամեն ինչը երևաց անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնիի և Օբամայի բրիֆինգի ժամանակ, որի ընթացքում Ջեյ Քարնին տեղեկացավ Ուկրաինային և Ռուսաստանին վերաբերող մի շարք հարցրերի, սակայն որևէ պաշտոնական հայտարարություն չարվեց : Այս հանդիպման և քննարկման մասին  ԶԼՄ-ները բրիֆինգի մասին տեղեկացան միայն, երբ Սպիտակ տունը հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի մասին:

 

 

Արիզոնա  նահանգի հանրապետական և Օբամայի մշտական քննադատ Ջոն Մաքքեյնը «Face the Nation» -ի ժամանակ այսպիսի հարցադրում է արել. «Որտե՞ղ է ԱՄՆ նախագահը: Արդյոք ԱՄՆ նախագահը հայտարարություն չէր անելու: Նա չէ՞ր, որ ասում էր, եթե Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական միջամտություն լինի, ապա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կխստանան: Դեռևս մենք ոչ մի ձեռնարկվող քայլ չենք տեսնում ԱՄՆ նախագահի կողմից:»:

 

Կարելի է ասել, որ առաջիկայում Օբամային մեծ փորձություն է սպասվում: Նա փորձում է եվրոպական «կասկածամիտ» երկրներին համոզել, որ իրենց երկրների տնտեսություններն Ռուսաստանի տնտեսությանն ավելի մոտ են և տնտեսապես ավելի են  կախված  նրանից, քան ԱՄՆ-ն: Ամերիկայում էլ պահանջում են, որպեսզի Օբաման իր խոստումը կատարի և իրական քայլերով ապացուցի Ռուսաստանի հասցեին արված սպառնալիքները:

 

 

Օբամային հաջողվեց խուսափել Սիրիայի հետ ուղղակիորեն կոնֆլիկտ ունենալուց՝ առաջ քաշելով քիմիական զենքի հարցը: Արդյոք Օբամային կհաջողվի Ռուսաստանի հետ առաջացած կոնֆլիկտային իրավիճակից դուրս գալ այդպիսի դիվանագիտությամբ, անհնար է գուշակել, միայն մեկ բան է պարզ, որ այս շաբաթ և նաև առաջիկա շաբաթներին Օբամային սպասվում են շատ ծանր օրեր:

Նույն շարքից