Միջազգային 

Ուկրաինայի հարավում ռազմական գործողությունների հետևանքով մահացել է 1129 մարդ

analitik.am

Ուկրաինայի հարավում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվն օրեցօր աճում է: Ըստ ՄԱԿ-ի հրապարակած զեկույցի, ռազմական գործողությունների մեկնարկից Ուկրաինայի հարավում զոհվել է 1129 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 3500-ը:

 

Զոհերի մեծ մասը մահացել են դիպուկահարների կրակոցից, որոնք հիմնականում կրակահերթեր են բացում խաղաղ բնակչության շրջանում:

 

«Օրեցօր աճող մարդկային զոհերի թիվը մեծագույն վնաս է քաղաքացիական հասարակության համար և այն դիտարկվում է որպես միջազգային մարդասիրական իրավունքի խախտում»,- ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

 

Կազմակերպությունը կոչ է արել հակամարտող կողմերին, որպեսզի նրանք խուսափեն խաղաղ բնակչության շրջանում զոհերից և վիրավորներից:

 

Նույն շարքից