Միջազգային 

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն Է տվել մասնակի զորահավաքի վերաբերյալ Պորոշենկոյին հրամանագրին

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 22-ին հավանություն Է տվել մասնակի զորահավաքի վերաբերյալ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրամանագրին: Ինչպես  հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ն, այս որոշման օգտին քվեարկել Է 232 ժողովրդական պատգամավոր:

 

Օրենքի համաձայն՝ զորահավաքը կանցկացվի նշված Հրամանագրի ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում:

 

«Մասնակի զորահավաքի վերաբերյալ որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված Է Ուկրաինայի տարածքում ահաբեկչական դրսևորումների տարածմամբ, որոնք երկրի արևելքում հանգեցնում են խաղաղ բնակչության, զինվորական կազմավորումների ու Ուկրաինայի իրավապահ մարմինների զինծառայողների և աշխատակիցների զոհվելուն»,-ասված Է օրենքի բացատրագրում:

 

Զորահավաք հայտարարելու պատճառ Է դարձել նաև սահմանում Ռուսաստանի զորքերի կուտակումը:

 

«Մասնակի զորահավաք հայտարարելու անհրաժեշտությունը կապված Է Ուկրաինայի պետական սահմանի մոտ Ռուսաստանի Դաշնության տարածքում զգալի հարձակողական ներուժ ունեցող զորախմբավորումների կենտրոնացման, հարձակման սպառնալիքի, Ուկրաինայի պետական անկախությանն սպառնացող վտանգի հետ»,-ասված Է փաստաթղթում:

 

Նույն շարքից