Ռազմական 

Ուկրաինական ուժայինները հարձակում են գործել Դոնեցկի արվարձանների ուղղությամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ուկրաինական ուժերը նոր վերախմբավորման արդյունքում հայտնվել են շփման գծից 15 կմ հեռավորության վրա

 

Ուկրաինական ուժայինները պրովակացիա հրահրելով, հարձակում են ձեռնարկել Դոնեցկի Կրասնոգորսկ ու Մարինյան շրջանների ուղղությամբ:

 

Այդ մասին հայտնել են ԴԺՀ հրամանատարական շտաբից, նշելով, որ աշխարհազորայիններին հակահարձակման արդյունքում հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը:

Ուկրաինական ուժերը նոր վերախմբավորման արդյունքում հայտնվել են շփման գծից 15 կմ հեռավորության վրա, ինչը նրանց հնարավորություն է ընձեռել պարբերաբար պրովակացիաների դիմել:

 

 

 

Միաժամանակ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ա. Զախարչենկոն հայտնել է, որ ուկրաինական զինուժը ձեռնամուխ է եղել ուժերի վերախմբավորմանն ու մտադիր է մայիսին վերսկսել ռազմական գործողությունները:

 

Հիշեցնենք, որ շփման գոտում իրավիճակը գնալով սրվում է, գրանցվում են հրադադարի պարբերական խախտումներ, ուկրաինական կողմը կիրառում է ծանր հրետանի ու զինատեխնիկա:

 

Նույն շարքից