Հոգեբանի անկյուն 

Որոշում կայացնելու 7 հիմնական սխալները

analitik.am

Մեր կայացրած որոշումները  երբեմն կարող են սխալ արդյունքների բերել, անգամ եթե մենք համոզված ենք դրանց ճիշտ լինելու հարցում: Սակայն մենք անտեսում ենք մի հանգամանք, որ գուցե որոշումն ինքնին այնքան էլ վատը չէ, բայց դրա կայացման ժամանակ մենք թույլ ենք տալիս որոշ սխալներ, որոնք անհետևանք չեն մնաում: Այդպիսի սխալներից են.


  • Որոշման կայացման հետաձգում մինչև վերջին պահը, երբ այլևս անհնար է հետաձգել այն:

  • Որոշման կայացում բացառապես հույզերի ազդեցությամբ:

  • Որոշման կայացում առանց բավարար հիմքերի:

  • Որոշման կայացման ժամանակ միայն սեփական կարծիքի կարևորում և դիրքորոշում, որ դուք միշտ ճիշտ եք:
 
  • Երբ որոշման կայացման ժամանակ հաշվի չեն առնվում նախկին սխալները և դրանք կրկնվում են:

  • Որոշման կայացում սիմպատիայից կամ միայն սեփական նախասիրություններից ելնելով:
 
  • Երբ որոշման կայացման ժամանակ փաստերին նայում ենք ընտրողական կերպով, այսինքն, տեսնում ենք այն, ինչն այդ պահին մեզ ձեռնտու է թվում:

Եթե յուրաքանչյուրս որոշում կայացնելիս կարողանա հասկանալ իր սխալները և դրանք թույլ չտա, ապա արդյունքում կստանա ավելի արդյունավետ և ճիշտ կայացված որոշումներ:

Նույն շարքից