Քաղաքականություն 

Ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա. նախկին պաշտոնյա

analitik.am

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում հետախուզության ղեկավար եղած Սաբիր Ուզունն «Ակօս»-ի խմբագրի սպանության գործով դատավարության ընթացքում ուշագրավ խոստովանություններ է արել, տեղեկացնում է թուրքական Demokrat Haber կայքը:

 

Նա հայտարարել է, թե Դինքի սպանության վերաբերյալ ստացված հետախուզական տեղեկությունները ոստիկանության որոշ պաշտոնյաներ թաքցրել են իրենից:

 

 

Նա հայտնել է, որ Էրհան Թունջելի տված տեղեկությունների հիման վրա պատրաստված F4 զեկույցը, որտեղ նշվում էր, որ Հրանտ Դինքը սպանվելու է, իրենից գաղտնի է պահվել, և ոստիկանության որոշ պաշտոնյաներ աչք են փակել Դինքի սպանության վրա:

 

Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության և խմբավորումների հարցերով գրասենյակի դատախազ Յուսուֆ Հաքքը Դողանը 8 ժամ հարցաքննել է Ուզունին, իսկ նրա՝ 11 էջանոց ցուցմունքում նշված է այն պատասխանատուների անունները, որոնք իրեն պետք է տեղեկացնեին Դինքի հնարավոր սպանության զեկույցի մասին:

 

Նախկին պաշտոնյան նշել է, որ այդ զեկույցին առնչվող բոլոր փաստերն ու ձայնագրությունները ջնջվել են: «Եթե դրանք ջնջվել կամ փոփոխվել են, ապա դա արվել է էլեկտրոնային համակարգի 6-7 համակարգիչներից: Դա նշանակում է, որ փորձ է արվել արդարադատությունից թաքցնել իրականությունը: Հանցանքի մասին ապացույցները ոչնչացվել են»,-ասել է Ուզունը:

Նույն շարքից