Իրավական 

Ոստիկանության Դիտորդական խումբը ընդունում է նոր անդամների թեկնածուների հայտեր

analitik.am

ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը կազմակերպում է նոր անդամների ընդգրկում:


Դիտորդական խումբը Ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող վերահսկող մարմին է: Խումբը գործում է հասարակական հիմունքներով:


Յուրքանչյուր հասարակական կազմակերպություն Դիտորդական խմբի կազմում կարող է առաջադրել մեկ նոր անդամի թեկնածու:


Դիտորդական խմբի կազմում նոր անդամի ընդգրկման կարգին ծանոթանալու համար կարող եք անցնել հետեւյալ հղումով:


Գործերը ընդունվում են ամեն օր, բացի կիրակի եւ տոն օրերից, ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն` Դիտորդական խմբի գրասենյակ:

Նույն շարքից