Բիզնես 

Ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնանկում. ԱՎԾ

analitik.am

 

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3 գնանկում: Այս ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը և գնանկումը պայմանավորել հիմնականում գեղահարդարման ապրանքների՝ 1.3%, կոշկեղենի` 1.1%, շինանյութերի` 0.7%, հագուստի և գործվածքի՝ 0.4% գնանկումով:

Ըստ ԱՎԾ-ի` այգեգործական ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով, գորգեղենինը՝ 0.1%-ով, դեղամիջոցներինը`0.1%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական ապրանքների`0.1%, կահույքի՝ 0.2%, վառելիքի՝ 0.3%, լվացող միջոցների` 0.3%, տեքստիլեղենի՝ 0.5%, մշակույթի ապրանքների`0.5%, գրենական պիտույքների` 0.7%, խոհանոցային սպասքի`1.2%, կենցաղային էլեկտրաապրանքների 1.3% գնաճ, իսկ անձնապիտո ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները հանրապետությունում մնացել են անփոփոխ: 2014թ. օգոստոսին 2013թ. օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 2.4% և 2.2%-ով, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 2.2% և 2.1%-ով:

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6%-ով:

Նույն շարքից