Հայաստան 

Ոչ մի նստացույց չի լինելու, մինչև եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք. Գ. Ծառուկյան

analitik.am

ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն, այսօրվա հանրահավաքի  իր ելությում ասաց.

 

«Հարգելի ժողովուրդ, շնորհակալ եմ վստահության համար, ես գիտեմ ձեր խնդիրները, դարդն ու ցավը, ես ձեզանից մեկն եմ, քանի որ ձեզ հետ միշտ շփվում եմ: Երբ համաշխարհային ճգնաժամը սկսվեց, Ծառուկյանն ասաց, որ հարկավոր է աջակցություն, սակայն ոչ ոք չլսեց և այսօր արդյունքն այն է, որ տասնհինգ հազարից ավելի կրպակներ ու այլ կառույցներ փակվել են, գործազրկության թիվը քառասուներեք տոկոսի է հասել: Այստեղ կանգնածների մեծ մասը բանկի տոկոսների տակ են, հարցը պետք է գործով լուծվի, Ծառաուկյանը ամեն ինչ տեսել է, սակայն երբեք չի վհատվել: Ծառուկյանը միշտ մտածել է ազգի մասին, պետք է մեկը լինի, որ ազգի մասին մտածի, չկա մի բան, որ Ծառուկյանն ասած լինի ու արած չլինի: Մարդիկ միշտ ասում են, որ Ծառուկյանը չի գնա հանրահավաքի, չի ասի այն, ինչ ժողովուրդն է ակնկալում, սակայն ես հանուն ժողովրդի դեմ տածած  հարգանքի,  այսօր այստեղ եմ, ձեզ հետ:


Որոշողը ժողովուրդն է, կա մասսա, որն այսօր մեզ հետ չէ, սակայն քանի որ հարցը մեր ապագայի մասին է, վստահ եմ՝ նրանք էլ կմիանան մեզ շուտով: Մարդիկ պետք է միասնական լինեն, ուժը ժողովդի մեջ է, ձեր կողքին ենք բոլորս էլ խնդիրները կարգավորելու համար: Երբ միասնական,  մեկ մարդու պես հանուն հայրենիքի կողք կողքի եղանք, ապա ամեն ինչ էլ կիրականանա: Ազգովի պահանջը իրականություն է դառնում, ուժը ժողովրդի մեջ է, մենք անօրինական բան չենք անում, ամենակարևորը միասնականություննէ:  Անհատական գործողություններ չպետք է լինեն, գործը եթե սկսել ենք, պետք է հասցնենք ավարտին: Այսօր մեր երկիրը տնտեսապես շատ վատ վիճակում է գտնվում, մարդկանց կյանքը գնալով վատանում է, սահմանադրական փոփոխությունների գաղափարը իշխանության վերարտադրության համար է, որի հետ մենք համաձայն չենք, ես վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին իրականացնելու ենք իշխանափոխություն: Կյանքն այսօր պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների, մենք կողմ ենք ցանկացած սցենարի, մայդանի կոչ չենք անում, սակայն ժողովրդի լճացում թույլ տալ չենք կարող նույնպես: Սփյուռքը նույնպես մեծ դեր ունի այս հարցում, դիմում եմ նրանց, ասելով, որ Հայաստանն ունի իրենց կարիքը: Պետական համակարգը պետք է աշխատի խաղաղ մթնոլորտում, ես պատարստ եմ դառնալ դրա երաշխավորը:


Հոկտեմբերի տասից մեկնարկած համաժողովրդական այս ալիքով հասնելու ենք մեր ուզածին, այս ճնշումը պետք է ավելի մեծացվի: Այսօրվանից սկսած ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդկան շարժման շտաբներ, որտեղ համախմբելու են ոչ իշխանական ուժերին, կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունը: Անհրաժեշտ են այս իրավիճակից դուրս գալու ելքեր, ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությւոններ են հարկավոր; Հաշվի առնելով ժողովրդի լրջագույն պահանջը, հաստատում ենք մեր պահանջները: Եթե իշխանությունը շարունակի մեևժել ժողովրդի պահանջը, ապա մենք կպարտադրենք իշխանափոխություն, արտահերթ նախագահական ընտրությյուններ: Ես ասում եմ, ոչ մի նստացույց չի լինելու, մինչև եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք»:

Նույն շարքից