Սպորտ 

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր խիզախ գտնվեցին. Ալի բին Ալ-Հուսեյն

analitik.am

Մայիսի 29-ին Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունները: Նախագահի թեկնածու Ալի բին Ալ-Հուսեյնը դրանցից հետո կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:



«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Սա մեծ փորձ էր ինձ համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև այն մարդկանց, ովքեր խիզախ գտնվեցին և քվեարկեցին իմ օգտին»,- հայտարարել է Հորդանանի արքայազնը:



Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրություններում վերընտրվեց շվեյցարացի Զեպ Բլատերը:

Նույն շարքից