Իրավական 

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ինքնասպան է եղել 4 աղջիկների մայրը

analitik.am

Շիրակի մարզի Փանիկ գյուղում տանը կախված վիճակում հայտնաբերվել է 58-ամյա Անահիտ Մարտիրոսյանը:



Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանը: Նա նշեց, որ մահացածը 4 դուստր ունի եւ բոլորին էլ ամուսնացրել է: «Շատ կիրթ, հարգված եւ սիրված ընտանիք են: Բոլորս զարմացած ենք: Բայց ասում են՝ վերջերս մոտը հոգեկան շեղումներ են նկատվել եւ նույնիսկ Երեւան ստուգման էին տարել: Գուցե դա՞ է եղել պատճառը, որվհետեւ այլ պատճառ չի կարող լինել»,- ավելացրեց գյուղապետը: 

Նույն շարքից