Հայաստան 

Շարմազանովը՝ Ն. Փաշինյանի նախագծին միանալու մասին

analitik.am

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն  կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ նիստում կադրային հարցեր չեն քննարկել: Իսկ փոխվարչապետի նշանակման մասին ասաց. «Մի´ շտապեք, դանդաղ շտապեք, երբ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի: Այս պահին մեր օրակարգում փոխվարչապետի քննարկման հարց չի եղել»:


Անդրադառնալով ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի նախագծին, որով ՀՀ Նախագահի իմպիչմենտի պահանջ է ներկայացնելու, Էդուրադ Շարմազանովն ասաց. «Կարող է՝ ողջունե՞մ»:


Հարցին՝ հնարավո՞ր է, որ միանաք նրան, Շարմազանովը պատասխանեց. «Ավելի շուտ իրենք մեզ կմիանան, քան մենք՝ իրենց: Ես շատ խիստ կասկածում եմ, որ այդ գործընթացը կարող է հաջողություն ունենալ, որովհետև արդեն կան քաղաքական ուժեր, ովքեր բացասաբար են արտահայտվում այդ գործընթացի մասին, նաև իրենց օրակարգում նման խնդիր չկա»:


ՀՀԿ խոսնակը նաև տեղեկացրեց, որ ներքաղաքական հարցերից քննարկել են ԵՏՄ-ի հետ կապված հարցեր: «ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ, այսօր ԱԺ տնտեսական հանձնաժողովը նիստ էր գումարել, ընդունել էր դրական եզրակացություն, խոսել ենք ապագա քառօրյայի մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ օրակարգային հիմնական խնդիրը ԵՏՄ-ի հարցն էր և 2015 թ.-ի բյուջեն:

Նույն շարքից