Միջազգային 

Յացենյուկը հայտարարել է, որ հրաժարական չի տալու

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտնել է, որ չի պատրաստվում կամավոր հիմունքներով հրաժարվել պաշտոնից, նշելով, որ ոչ ոք չի կարող իրեն շեղել ճշմարիտ ուղղուց:

 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էր հայտնվել Յացենյուկի մոտակա հրաժարականի վերաբերյալ:

 

Բանն այն է, որ նրա գլխավորած կառավարությունը դեռեւս չի իրագործել իր առջեւ դրված ոչ մի խնդիր ու բարենորոգում:

 

Յացենյուկի խոսքերով, կառավարությունը ձեռնամուխ է եղել երկրում բարենորոգումների իրականացման ծրագրին ու մտադիր է մինչեւ վերջ կրել պատասխանատվությունը:

 

 

 

Նույն շարքից