IT 

Նորարարությունների թանգարան՝ Samsung-ից (լուսանկարներ)

analitik.am

Հարավկորեական Samsung ընկերությունը Սուվոն քաղաքում նորարարությունների թանգարան է բացել։ Այն նվիրված է ընկերության ստեղծման 45-ամյակին, հայտնում է iphones.ru-ն։

 

Թանգարանի ամբողջական անվանումն է՝ Samsung Innovation Museum։ Կորեական կորպորացիայի ղեկավար Կվոն Օ Հենը հայտնել է, որ թանգարանը կմիավորի էլեկտրոնիկայի ոլորտում նորարարությունների իրական պատմական գլուխգործոցները։

 

«Այս հայտնագործությունները տեխնոլոգիական հիմնաքարն են, որը թույլ է տվել մեզ ստեղծել այսօր արդեն մարդկանց կյանքը բարելավող սարքավորումներ։ Թանգարանն այցելուներին հնարավորություն է տալիս իմանալ, թե ինչից է ամեն ինչ սկսվել և որտեղ է Samsung-ը գտնում իր ոգեշնչման աղբյուրը՝ սարքավորումներ ստեղծելու համար»,- ասել է Օ Հենը։

 

Հինգհարկանի շինությունում գտնվում են 3 հիմնական ցուցադրություններ՝ Գյուտարարների ժամանակաշրջան, Արդյունաբերական նորարարությունների ժամանակաշրջան և Ստեղծագործության ժամանակաշրջան։

Թանգարանում ներկայացված է մոտ 150 գյուտ և սարք Samsung-ից և նրա մրցակիցներից։

Նույն շարքից