Գիտություն 

Նոր սարքավորումը մարդկանց դարձյալ կսովորեցնի քայլել

analitik.am

Մարդը էվոլյուցիայի ընթացքում ուղիղ քայլել սովորել է մոտ 2 մլն տարի առաջ, ինչը զգալի փոփոխություններ է առաջացրել նրա մարմնի կառուցվածքում:

Գիտական տեսանկյունից՝ քայլելու կարողությունը զարմանալի ու բարդ ունակություն է, որը փոփոխական հաջողությամբ ինժեներները փորձում են վերարտադրել տարբեր մեխանիկական սարքավորումներում:

Այսօր մարդիանց մոտ այդ ունակությունը վերականգելուն օգնում են ֆիզիոթերապևտները, սակայն որոշ դեպքերում ռոբոտը կարող է մարդուց ավելի արդյունավետ լինել, կարծում են սինգապուրցի ինժեներները: Այս ռոբոտը նախատեսված է քայլելու կարողությունը կորցրած մարդկանց ունկությունը վերականգնելու համար և ֆիզոթերապևտներին փոխարինելու լավ շանսեր ունի:

Համաձայն մամլո հաղորդագրության, որը թողարկել է Սինգապուրի ազգային համալսարանը, սարքը ոչ միայն կատարում է բժշկի պարտականությունները, այլև կարող է անել ավելին: Դա ավելի շատ հիշեցնում է ավտոմատ սարք, որը կանգնած է 6 առանձին մոդուլների վրա: Սարքը շարժվող հարթակ է, որն ունակ է շարժվել ցանկացած ուղղությամբ:

Նույն շարքից