Հասարակություն 

Նոր Զելանդիայում հեծանվորդը կրակ է բացել գրասենյակի աշխատակիցների վրա, զոհվել է 2 մարդ

analitik.am

Նոր Զելանդիայի Հարավային կղզում անհայտ  տղամարդը հեծանիվով, զինված մտել է սոցիալական ապահովության հաստատության գրասենյակ եւ կրակ բացել մարդկանց վրա, որի հետեւանքով երկու մարդ մահացել է, եւս մեկը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Աշբերթոն քաղաքի ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը, ենթադրաբար Ջոն Հենրի Թալլին, մի քանի կրակոց է արձակել, որից հետո նստել է հեծանիվն ու դեպքի վայրից դիմել փախուստի:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տղամարդու զոհ են դարձել Work and Income New Zealand հաստատության գրասենյակի երկու աշխատակցուհիներ:

Վիրավորի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայում: Ներկայումս ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին:

Նույն շարքից