Առողջապահություն 

Նոր արհեստական արյունը կլուծի դոնորների պակասի խնդիրը

analitik.am

Բազմաթիվ տարիների հետազոտություններից հետո գիտնականները կարողացել են ստանալ արհեստական արյուն, որը պատրաստ է փոխներարկման համար,- հաղորդում է ТСН-ը:



The Telegraph-ին տված հարցազրույցի ընթացքում պրոֆեսոր Մարկ Թերները հաղորդել է, որ իր խմբին հաջողվել է ցողունային բջիջներից ստանալ I խմբի արյան բջիջներ:

 

Ստացված արյունը համապատասխանում է անվտանգության բոլոր ստանդարտներին և պատրաստ է «ներդրվել» մարդկային օրգանիզմ: Վերջնական հետազոտությունները գիտնականները կանեն 2016-2017թթ.:



Այդ հետազոտություններին կմասնակցեն արյան փոխներարկման կարիք ունեցող կամավորները: Հաջողության դեպքում մասնագետները կընդլայնեն «արհեստական արյան արտադրության» մասշտաբները՝ ամբողջությամբ լուծելով արյան դոնորների պակասի խնդիրը:

Նույն շարքից