Մամուլի ակումբ 

Նոյյան Տապանը չեն գտնի, քանի դեռ դրա ժամանակը չի եկել. ռուսաստանահայ ուսումնասիրող

analitik.am

Ռուսաստանաբնակ հայ Գրիգոր Կաշանյանը գիտի Նոյյան տապանի գտնվելու հստակ վայրը, սակայն ասել չի կարող: Նա միայն կարող է ասել, որ Տապանը կանգ է առել ոչ թե հենց Արարատի գագաթին, այլ շրջակայքում՝ որոշակի բարձրության վրա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ինքը՝ Գրիգոր Կաշանյանը:

 

«Սուրբ մարդը հանգրվանեց սուրբ հողում, ճիշտ մարդը ճիշտ տեղում հայտնվեց: Միաժամանակ կասեմ, որ Տապանը չեն գտնի, քանի դեռ դրա ժամանակը չի եկել: Խաբում են նրանք, ովքեր նշում են, թե իբր Նոյյան տապանն արդեն գտնվել է: Իմ ուսումնասիրությունները կատարել եմ՝ ուսումնասիրելով հայերեն, եբրայերեն և ռուսերեն այբուբենները: Այժմ ուսումնասիրում եմ նաև լատինական այբուբենը, տառերը համադրելով թվաբանության հետ»,- ասաց Գրիգոր Կաշանյանը:


Նա հիշեցրեց, որ այբուբենի յուրաքանչյուր տառ, ինչպես հայտնի է, իրեն համապատասխան թիվ ունի, ինչն էլ իրեն օգնում է վերծանել Աստվածաշունչը: «Իսկ ահա աղոթքը ոչ թե սովորական բառեր են այլ մտածմունք: Սատանան էլ մեկը չէ, այլ սուտ խոսող յուրաքանչյուր մարդ;


Ուզում եմ ասել, որ գալու է մի ժամանակ, երբ բոլորն իմանալու են բոլորի գաղտնիքները, պետությունների սահմանները բացվելու են: Իմանալով այստեղ նստած յուրաքանչյուրիդ անուն, ազգանուն, հայրանունը՝ կարող եմ ասել՝ ինչ է լինելու ձեզ հետ հետագայում, որ թվականին եք երկրորդ անգամ վերածնվելու, որ երկրում և որ ընտանիքում: Մարդիկ պետք է իմանան, որ ոչ ոք դատաստանից չի խուսափելու»- ասաց Գրիգոր Կաշանյանը:

Նույն շարքից