Հիշում եմ և պահանջում 

Ննջեցյալների հիշատակության օր (մեռելոց)

analitik.am

Հինգ Տաղավար տոների, այդ թվում նաև` Սբ. Զատիկի տոնի հաջորդ օրը`երկուշաբթի, ննջեցյալների հիշատակի օր է, որը կոչվում է նաև մեռելոց: 


Այդ օրը ննջեցյալների համար կատարվող աղոթքը, հոգեհանգստի Պատարագն ու գերեզմանների օրհնությունը` հարգանքի արտահայտությունը լինելով նրանց հիշատակին, միաժամանակ մեկ անգամ ևս ընդգծում են քրիստոնյաների հույսը և հավատը Քրիստոսի երկրորդ գալուստյան, մեռների` մարմնով հարության վերաբերյալ:

 


Մարդկանցից շատերը ճանաչեցին Աստծուն, տեսան Աստծուն, խոսեցին նրա հետ, բայց նրանք բնությամբ մարդիկ են անվանվում, այլ ոչ թե Աստված: Ոմանք մարնով երկինք ելան, սակայն նրանք այնտեղ էլ բնությամբ մարդիկ են կամ հրեշտակներ, այլ ոչ թե Աստված:


Նույն օրինակով էլ Աստծու Խոսքը, երկիր եկավ, մարդ եղավ, մարդու պես մեռավ, բայց էությամբ Աստված է կոչվում, ոչ թե մարդ, տեսչությամբ` մարդացած Աստված, այլ ոչ թե Աստվածացած մարդ: Մարդ երկնքում և երկրում` նույն ինքը միացած, միավորված մարմնով և Աստվածությամբ, սուրբ Կույսից Հոր կամքով ծնված Խոսք և Միտք. սկզբում Հոր կամքով Նա ստեղծեց ամեն բան, իսկ վերջում երևաց մարդկանց` որպես Տեր և Տեսուչ երկնքում և երկիր վրա:

Նույն շարքից