Հայաստան 

Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում իր նախագծին, որը կրում է «ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ» անվանումը, նշեց, որ այսօր պատրաստել է փաթեթը, որից հետո կվերցնի համապատասխան ձևաթուղթը` արտահերթ կարգով հարցը օրակարգ մտցնելու համար:  


Դիտարկմանը, որ կան արձագանքներ, և գրեթե ոչ ոք չի ցանկանում միանալ այդ նախագծին, նա պատասխանեց. «Մեկնաբանություն չունեմ, երբ որ ձևաթղթի մարման ժամկետը կլրանա, այն ժամանակ էլ կմեկնաբանեմ»: Հարցին, թե փորձե՞լ է խոսել խմբակցությունների հետ և ներկայացնել իր նախաձեռնությունը, պատասխանեց. «Ոչ, չեմ խոսել»:   «Այդ նախաձեռնությունը եռյակի ընդդիմադիր հայացքնե՞րն է բացահայտելու» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես որևէ մեկնաբանություն չեմ անի, պրոցեսը կգնա և որևէ կետի կհանգի, որից հետո միայն կանեմ մեկնաբանություն»: 

Նույն շարքից