Ամենաընթերցվածներ Վերլուծական 

Ներված Խաչիկի ու վերջինիս էմիսարների արկածները

analitik.am

Օղակաձև զբոսայգում ռազմահայրենասիրական հյուրանոց կառուցելու գաղափարը հանգիստ չի տալիս ներված Խաչիկ Սուքիասյանին։ Մի խումբ «չարակամներ», այդ թվում նաև մեր խմբագրությունը,  դեմ ենք Թամանյանի նախագծած օղակաձև զբոսայգու աղավաղմանը։ Հիրավի, մարդկային ագահությունը սահմաններ չի ճանաչում:

 

 

Analitik.am-ը բացահայտեց և կանխեց այդ մանկական «շուստրիության» մրցանակակիրի՝   առանց այդ էլ սակավ կանաչ տարածքների ոչնչացման գաղափարի իրագործումը։ Ներված Խաչիկը,  փոխանակ մտահոգվելու,  թե ինչու է գնալով ինքն ավելի ու ավելի ծիծաղելի իրավիճակների կենտրոնում հայտնվում, այս օրերին զբաղված է մեր խմբագրություն տարատեսակ էմիսարներ ուղարկելով ու հրապարակային հերքելով իր իսկ ուղարկած էմիսարների հետ որևէ առնչություն ունենալու հանգամանքը։

 

 

Այն, որ նա իր համար աշխատող ու իր «հանճարեղ» բիզնես գաղափարներին լրջորեն հավատացող մարդկանց նկատմամբ անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում,  իհարկե առանձին թեմա է, և դա, մեծ հաշվով, մեզ չի վերաբերվում։

 

 

Այս օրերին ներված Խաչիկը չափազանց զբաղված է  իր «հանճարեղ» ծրագրերը բացահայտած ու դրանով իսկ տապալած լրատվամիջոցների դեմ համացանցային հարձակման կազմակերպմամբ։ Եթե ներված Խաչիկի կողքին գեթ մի խելքը գլխին և իսկապես հոգատար մարդ լիներ, ապա նրան ոչ մի դեպքում  թույլ չէր տա գնալ  այդ քայլին ։ Կիբեր հարձակման արդյունքում մեր կայքը դարձավ ավելի ճանաչելի, հարձակումից հետո մեր հրապարակումները կդառնան ավելի սուր և համարձակ՝ կորցրած դիտումները վերականգնելու նպատակով, բազմաթիվ լրատվամիջոցներ առաջարկում էին Analitik.am-ի գործունեությունը ծավալել իրենց ռեսուրսներում, ինչի համար երախտիքի խոսքեր ենք հայտնում մեր գործընկեր լրատվամիջոցիներին։ Թե ի՞նչ շահեց ներված Խաչիկը, բացի Analitik.am-ի  մի քանի օր չգործելու փաստից էսթետիկ բավարարվածություն ստանալուց, հայտնի է միայն Խաչիկին ու նրան այս խորհուրդը տվող «սուպերպրոֆեսիոնալ» աշխատողներին։ Մենք կարծում ենք՝  ոչինչ։

 

 

Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իրավապահ համակարգին (ՀՀ Քննչական Կոմիտե,  ՀՀ Ոստիկանություն)։ Հաճելիորեն զարմացած էինք այն փաստից, որ մեր երկրում վաղուց արդեն անցյալում են մնացել այն ժամանակները, երբ փողի պարկի առկայությունն  անպատժելիության ու հղփացածության գրավականն էր։  Նրան, թե ինչպիսի՞ երանելի ժամանակներ էին դրանք Խաչիկի համար, կանդրադառնանք հաջորդիվ։

Նույն շարքից