Բիզնես 

Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել․ «ՀԺ»

analitik.am

«Նավթի համաշխարհային գները կրկին սկսել են նվազել, և դրան զուգահեռ՝ կրկին նկատվում են ռուսական ռուբլու արժեզրկման միտումներ: Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ վերլուծաբանների սպասումները կրկին հոռետեսության տիրույթում են:

 


Այս իրավիճակը մեծ ազդեցություն ունի ՀՀ սոցիալ տնտեսական կյանքի վրա: Դեռ անցած տարվա ամռանը ՌԴ տնտեսությունում սկսված գահավիժումը դադարեց մարտ ամսին, և այս ընթացթում որոշակի լավատեսական սպասումներ ձևավորվեցին: Սպասվում էր, որ ՌԴ-ից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կսկսեն թեկուզ դանդաղ, բայց աճել: Սակայն հաշված օրերի ընթացքում ռուսական ոուբլին արժեզրկվեց մոտ երկու տոկոսով, ինչը նավթի գրեթե նույն տեմպով էժանացման արդյունք էր: Եթե այս միտումները շարունակվեն, մեր տնտեսությունը դրա բացասական ազդեցությունից խուսափել չի կարող: Կսկսվի ճգնաժամի երկրորդ այիքը»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից