Իրավական 

Նախորդ տարվա հինգ ամիսների համեմատ, այս տարի հանցագործությունների թիվը պակասել է

analitik.am

2015թ-ի հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվել է 5 333 հանցագործությունը, ինչը 713-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:



Նշված ժամանակահատվածում գրանցվել է ոչ մեծ ծանրության 2 650 հանցագործություն, միջին ծանրության ՝ 1 600, ծանր՝ 1 020 հանցագործություն:



Աճել են միայն առանձնակի ծանր տեսակի հանցագործությունները, եթե նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին գրանցվել է նման 44 դեպք, ապա այս տարվա հինգ ամիսներին՝ 63 դեպք:

 

 

Թե՛ նախորդ տարվա 5 ամիսներին, թե՛ այս հանցագործությունների ընդհանուր քանակից` հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարվել է 27 հանցագործություն:



 

Հանցագործությունների գերակշռող մասն ուղղված են եղել սեփականության դեմ՝ 2 340 դեպք, երկրորդ տեղում են մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները՝ 1 383 դեպք, այնուհետև հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են՝ 912  դեպք և այլն:



Հանցագործությունների մեծ մասը կատարվել է Երևանում՝ 2 571 դեպք:

Նույն շարքից