Բիզնես 

Նախորդ շաբաթ արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է շուրջ 82,6 մլն

analitik.am

Արտարժույթի ներբանկային շուկայում նոյեմբերի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 82,599,385 դոլար 415.94 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 109,368,756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,750,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 416.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել։ Միջբանկային շուկայում իրականացվել է 6,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից նույն ժամանակահատվածում գնվել է 8,800,892 EUR 519.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,955,642 EUR 523.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 774,521,480 ՌԴ ռուբլի 8.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 184,379,784 ՌԴ ռուբլի 9.00 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: 

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:  

Նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.8 մլն ԱՄՆ դոլար:

Նույն շարքից