Հայաստան 

Նախատեսվում է հստակեցնել գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները

analitik.am

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:



Օրենսդրական փաթեթով նախատեսվում է հստակեցնել գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, հուղարկավորության կազմակերպման հիմնական սկզբունքներն ու պայմանները, ինչպես նաեւ՝ մասնավոր գերեզմանատների ինստիտուտի ձեւավորման սկզբունքներն ու մոտեցումները:




Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը մանրամասն քննարկվել է, տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ եւ աշխատանքային քննարկումներ. արդյունքում՝ բազմաթիվ սկզբունքային հարցեր լուծվել են, ներկայացվել է լրամշակված տարբերակ: Արաիկ Հովհաննիսյանը նաեւ նշել է, որ դեռեւս անելիքներ կան:

Նույն շարքից