Վերլուծական 

Յունիբանկի Ավանի մասնաճյուղի կառավարիչը բանկից խոշոր գումար է հափշտակել

analitik.am

Սովետական միության ժամանակ` լճացման տարիներին,  մի անեկդոտ կար:


Այդ տարիներին հեռուստատեսության որ ալիքը միացնում էիր  Լեոնիդ Իլյիչ Բրեժնևն էր, թերթերում նույնպես,փողոցում, պաստառների վրա,  ամենուր նա էր: Անեկդոտում ասվում էր, որ երբ մտնում ես արտաքնոց և բարձրացնում զուգարանակոնքի կափարիչը նորից Բրեժնևն է:

                     

Այս նույն իրավիճակն է տիրում հիմա  ՀՀ ամենաաճպարար բանկերից մեկի՝ Յունիբանկի, մոտ:  Վերջինիս  գովազդը տեղադրված է մոտ 30 կայքերում, պաստառները ամենուր են, թերթերում նույնպես Յունիբանկն է, հեռուստատեսությունը ողողված է Յունիբանկի գովազդով:

 

Ճիշտն ասած, արտաքնոցները չենք ստուգել, ուստի վստահաբար ոչինչ ասել չենք կարող այդ կապակցությամբ:

 

 Ամենահետաքրքիրն այն է, որ բանկը չի գովազդում իր կողմից տրամադրվող վարկերը կամ դրանց պայմանները,այլ գովազդում է աստղաբաշխական տոկոսներով ավանդները՝ այսինքն բանկի ամբողջ գովազդն ուղղված է ազգաբնակչությունից փող հավաքելուն:

 

Այս ամենը կատարվում է  այն դեպքում,  երբ բոլորին հայտնի է, որ բանկերն Ամանորին դրամի արժեզրկումից հետո գրեթե վարկ չեն տրամադրում, ուստի հարց է առաջանում, թե ինչի՞  համար է այդքան գումար հավաքում Յունիբանկը և ի՞նչ նպատակով:

 


Միգուցե ՀՀ բնակչության փողերով փորձում է փակե՞լ Կիպրոսում ճգնաժամի հետևանքով առաջացած ճեղքվածքը: Հնարավոր է: Իսկ միգուցե Յունիբանկի կառավարիչները նորի՞ց են գողացել ավանդատուների փողերը:

 


Ի դեպ, ըստ հավաստի տեղեկությունների,  Յունիբանկի Ավանի մասնաճյուղի կառավարիչը նույնպես խոշոր գումարներ է հափշտակել բանկից և այս պահին այդ կապակցությամբ  քրեական գործ է քննվում:



Շարունակելի

Նույն շարքից